Գեներալ Սարվարովի սպանությունը ողբերգություն է․ Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովի սպանությունը Մոսկվայի Յասենևայա փողոցում ողբերգություն է: Անվտանգության ծառայությունները կհետաքննեն միջադեպը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սա ողբերգություն է։ Անվտանգության ծառայությունները կանցկացնեն հետաքննություն։ Նրանք կանեն ամեն բան, ինչ անհրաժեշտ է նման դեպքում», - RT-ին ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ գեներալ-լեյտենանտ Սարվարովը Մոսկվայի Յասենևայա փողոցում տեղի ունեցած պայթյունի զոհն է։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)