Լավրովը բանակցություններ է վարել Վենեսուելայի արտգործնախարարի հետ
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում լուրջ մտահոգություն են հայտնել Կարիբյան ծովում ԱՄՆ-ի գործողությունների սրման վերաբերյալ, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նրանք հայտարարել են, որ Միացյալ Նահանգների այս գործողությունները հղի են տարածաշրջանի համար հեռահար հետևանքներով և սպառնալիք են ներկայացնում միջազգային նավագնացության համար։
Արտաքին գործերի նախարարությունը նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը հաստատել է «համալիր աջակցությունն ու համերաշխությունը Վենեսուելայի ղեկավարության և ժողովրդի հետ ստեղծված իրավիճակում»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը