Պենտագոնը հայտնում է, որ Չինաստանը հրթիռներ է տեղակայել Մոնղոլիայի սահմանին․ Reuters
Աշխարհ
Պենտագոնը հայտարարել է, որ Չինաստանը Մոնղոլիայի հետ սահմանի մոտ տեղակայել է ավելի քան 100 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պատերազմի նախարարության կողմից պատրաստված զեկույցի նախագծին։
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ Պենտագոնը նախկինում հայտնել էր այդ կայանների գոյության մասին, բայց ոչ այնտեղ բեռնված հրթիռների քանակի մասին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Չինաստանը, հավանաբար, Մոնղոլիայի սահմանի մոտ գտնվող երեք կայաններում տեղակայել է ավելի քան 100 «Դոնգֆենգ-31» պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։
Փաստաթղթում չի նշվում նոր տեղակայված հրթիռների պոտենցիալ թիրախները։ Ամերիկյան աղբյուրները նշել են, որ զեկույցի բովանդակությունը կարող է փոփոխվել նախքան այն Կոնգրեսին ներկայացնելը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)