iPhone 18-ի թողարկման ժամկետները հայտնի են
Այլ
Apple-ը մարտին կսկսի iPhone 18-ի փորձնական արտադրությունը, ըստ Weibo-ում Fixed Focus Digital անունով հայտնի բլոգերի գրառման։
Հեղինակի խոսքով՝ ամերիկյան IT հսկան սմարթֆոնների փորձնական արտադրություն կսկսի չինական Նոր տարվանից հետո։ 2026 թվականին տոնակատարությունները կսկսվեն փետրվարի 17-ին և կավարտվեն մարտի 3-ին։ Մասնագետը բացատրել է, որ Apple-ը կախված է իր չինացի գործընկերներից և iPhone 18-ի արտադրությունը կսկսի գործարանների բնականոն աշխատանքին վերադառնալուց անմիջապես հետո։
Արտահոսած նյութում նշվում է, որ iPhone 18 Pro-ի արտադրական գծերն արդեն մեկնարկել են։ Դա պայմանավորված է նրանով, որ Apple-ը արդեն հաստատել է ֆլագմանային սարքի դիզայնը, հիմնական տեխնիկական բնութագրերը և թողարկման ամսաթիվը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նոր սարքը ոչնչով չի տարբերվի iPhone 17 Pro-ից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)