Կրեմլում անդրադարձել են Պուտին–Ալիև հանդիպմանը
Աշխարհ
Ռուսաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած երկկողմ հանդիպման արդյունքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պուտինն ու Ալիևը հանդիպել են Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների վատթարացումից հետո առաջին անգամ Տաջիկստանի մայրաքաղաքում գտնվող կառավարական նստավայրում։ Ռուսաստանի ղեկավարը իր ադրբեջանցի գործընկերոջը մանրամասն ներկայացրել էր AZAL Embraer 190-ի կործանման հանգամանքները։ Պուտինը ընդգծել էր, որ պատճառը ուկրաինական անօդաչու թռչող սարքի թռիչքն ու ռուսական ՀՕՊ համակարգի տեխնիկական խափանումն էին եղել։ Նա նաև վստահեցրել էր, որ Մոսկվան փոխհատուցում կվճարի ավիավթարի զոհերի և վիրավորների ընտանիքներին։
Պուտինի հայտարարություններից հետո Ալիևը «հատուկ շնորհակալություն» էր հայտնել նրան տեղեկատվության համար։ Ադրբեջանի ղեկավարը նաև նշել էր, որ իր ռուս գործընկերը անձամբ է վերահսկում հետաքննությունը և իրավիճակը վերահսկողության տակ է պահում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)