Թրամփը հետ կկանչի ՀՀ իշխանությունների կուրատոր դեսպանին. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել աշխարհի մոտ 30 երկրից իր դեսպաններին՝ նրանց, ովքեր չեն առաջնորդվում «Ամերիկան՝ առաջնահերթ» կարգախոսով։ Հետ կանչվողների շարքում է նաեւ ՀՀ-ում դեսպան Քրիստինա Քվինը, որի հետկանչն անհանգստություն է առաջացրել ՀՀ իշխանական շրջանակներում։ Չնայած դեսպանին մի քանի ամիս էր մնացել` նա նշանակվել է 2023-ի հուլիսին, 3 տարին կլրանար 26-ի ամռանը։ Գաղտնիք չէ, որ Ուկրաինայից Հայաստան գործուղված ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությունների կուրատորն է, աչք է փակում բոլոր ապօրինությունների, քաղբանտարկյալների, եկեղեցու դեմ իշխանական գրոհների վրա։ Մինչդեռ նախորդ ամիս Թրամփի որդին Հայաստան չեկավ հենց եկեղեցու դեմ հարձակումների պատճառով։ Թաքեր Կարլսոնին Նարեկ Կարապետյանի հարցազրույցից Թրամփ կրտսերը եկեղեցու դեմ հարձակման մասին իմանալուց հետո որոշեց հրաժարվել Հայաստան այցից եւ գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից: Այնպես որ, ամերիկյան վարչակազմը, ի տարբերություն Քվինի, չէր կարող աչք փակել Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների վրա։ Դեսպանին մինչեւ ընտրությունները հետ կանչելը եւ նոր դեսպան գործուղելը, ըստ իշխանականների, պատահական չի արվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)