ՄԱԿ-ը պետք է առաջատար դեր խաղա Սուդանում հակամարտության կարգավորման գործում. Ռուսաստանի մշտական ներկայացուցչություն
Ռուսաստան
Ռուսաստանը պահպանում է այն դիրքորոշումը, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունը պետք է կարևոր համակարգող դեր խաղա Սուդանում հակամարտության կարգավորման ջանքերում: Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«ՄԱԿ-ը պետք է առաջատար և ուղղորդող դեր խաղա նման ջանքերի համակարգման, ինչպես նաև ազդեցիկ տարածաշրջանային խաղացողների միջև փոխգործակցության կառուցողական մթնոլորտի խթանման գործում: Ամենակարևորը, կայուն քաղաքական կարգավորման ցանկացած նախաձեռնություն չպետք է ձեռնարկվի հենց սուդանցիների մեջքի հետևում», - նշել է Պոլյանսկին։
Ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սուդանի հարցերով անձնական դեսպանորդ Ռամտանա Լամամրան ավելի ակտիվ աշխատանք կկատարի:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ