Կանադայի մի նահանգ որոշել է անջատվել երկրից
Աշխարհ
Ալբերտայի իշխանությունները հաստատել են Կանադայից անջատվելու մասին միջնորդագիրը, հաղորդում է CBC-ն։
Այժմ Ալբերտայի բարգավաճման նախագծի նախաձեռնողները կարող են սկսել քաղաքացիների ստորագրություններ հավաքել հանրաքվեի օգտին։
Կազմակերպությունը պետք է նաև նշանակի ֆինանսական տնօրեն, որից հետո նրանք կունենան չորս ամիս՝ հանրաքվեի օգտին մոտ 178 000 ստորագրություն հավաքելու համար։
Հեռուստաալիքը նշում է, որ Ալբերտայի օրենսդիր ժողովը նախկինում ընդունել է նահանգի Կանադայի կազմում մնալու վերաբերյալ միջնորդություն, որը կազմվել է Alberta Forever Canada-ի կողմից։
Եթե Կանադայի իշխանությունները առաջարկեն Ալբերտայի ապագայի վերաբերյալ հանրաքվե անցկացնել, քվեարկությունը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան 2027 թվականի հոկտեմբերի 18-ը՝ հաջորդ նահանգային ընդհանուր ընտրությունների օրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)