Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2011 թվականին իրականացված աշխատանքներին եւ 2012 թվականին նախատեսված ծրագրերին:
Զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը եւ կառույցի ստորաբաժանումների ղեկավարները:
Կարեւորելով ոլորտի նշանակությունը մեր հանրապետության զարգացման համար` Նախագահն ընդգծել է այստեղ իրականացվելիք աշխատանքների պատշաճ մակարդակի ապահովման անհրաժեշտությունը եւ այս ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան