Լեհաստանը կպայքարի անօդաչու թռչող սարքերի դեմ
Աշխարհ
Լեհաստանը սկսել է Բելառուսի հետ սահմանին անօդաչու թռչող սարքերից պաշտպանական համակարգի կառուցումը, հայտնում է RMF2-ը՝ հղում անելով Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարցին Կիրվինսկիին։
Մարչին Կիրվինսկու խոսքով՝ հակաօդային համակարգի առաջին տարրերը տեղադրվել են Կրինկի քաղաքի մոտակայքում ։ Մասնավորապես, այնտեղ կանգնեցվել են 70 մետրից բարձր մի քանի դիտաշտարակներ, որոնցից մեկը ունի ռադար։
Հրատարակությունը հայտնում է, որ լեհերը մոտ ապագայում պլանավորում են այլ աշտարակների վրա տեղադրել լրացուցիչ հակադրոնային պաշտպանության համակարգեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)