Միայնակ մայրը հյուրանոցում սխալ դուռ է թակել և խմբակային բռնաբարության ենթարկվել
Այլ
Հնդկաստանում միայնակ մայրը սխալմամբ թակել է անծանոթի հյուրանոցային համարի դուռը և խմբակային բռնաբարության ենթարկվել երեք տղամարդու կողմից, հաղորդում է The Mirror-ը։
Դեպքը տեղի է ունեցել Մահարաշտրայի հյուրանոցներից մեկում, որտեղ 30-ամյա բուժքույրը գնացել էր ընկերուհուն այցելության։ 105-րդ սենյակի փոխարեն նա թակել է 205-րդ սենյակի դուռը, որտեղ այդ պահին մնում էին Գանշյամ Ռաթոդը, Ռիշիկեշ Չավանը և Կիրան Ռաթոդը։ Նրանք կնոջը քարշ են տվել սենյակ, ալկոհոլ են լցրել նրա վրա և բռնաբարել դեկտեմբերի 18-ի գիշերը՝ հինգշաբթի, ժամը 23:00-ից մինչև ժամը 3:00-ը։
Տուժածը կարողացել է փախչել վաղ առավոտյան և օգնություն խնդրել։ Կասկածյալները շուտով ձերբակալվել են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)