Հայտնաբերվել են Անկարայի մոտակայքում կործանված ինքնաթիռի բեկորները (տեսանյութ)
ԱշխարհԼիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ ալ-Հադդադին տեղափոխող ինքնաթիռի մնացորդները, որը ռադարներից անհետացել էր Անկարայի մոտակայքում, հայտնաբերվել են որոնողական-փրկարարական խմբերի կողմից, հաղորդում են NTV-ն և AirportHaber-ը։
«Հայմանա շրջանի մոտ անցկացված որոնողա-փրկարարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ռադարներից անհետացած ինքնաթիռի մնացորդները», - AirportHaber-ին մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ NTV-ի, ինքնաթիռը կործանվել է, ենթադրաբար, տեխնիկական անսարքության պատճառով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)