«Բարև, շտապօգնություն»․ 4-ամյա տղան փրկել է մոր կյանքը
Այլ
Բուդապեշտում 4-ամյա տղան փրկել է մոր կյանքը և դարձել ազգային հերոս: Շաքարային դիաբետով հիվանդ կնոջ արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ ընկել է և նա կորցրել է գիտակցությունը: Կնոջ երեխան, չկարողանալով արթնացնել նրան, զանգահարել է շտապօգնության ծառայություն՝ բացատրելով, որ մայրը չի շարժվում և չի արձագանքում: Մինչ շտապօգնության մեքենան ճանապարհին էր, օպերատորը մնացել է գծի մեջ՝ օգնելով և աջակցելով տղային։ Միևնույն ժամանակ երեխան օգնության է կանչել նաև հարևաններին։
Բժիշկները ժամանակին հասել են և փրկել կնոջը: Ավելի ուշ մայրն ասել է, որ նախկինում խաղի միջոցով որդուն սովորեցրել էր, թե ինչպես վարվել վտանգավոր իրավիճակում: Այժմ այն արտահայտությունը, որը փոքրիկ տղան ասել էր շտապօգնության օպերատորին՝ «Na szia mentő!» («Բարև, շտապօգնություն»), դարձել է երեխաների քաջության խորհրդանիշ և նույնիսկ հայտնվել է քաղաքի շտապօգնության մեքենաների վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)