ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը բացահայտել է՝ ինչ է քննարկվում Ուկրաինայի շուրջ բանակցություններում
Աշխարհ
Ուկրաինական խաղաղության գործընթացի մասնակիցները աշխատում են չորս եզրափակիչ փաստաթղթի վրա, Fox News-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
Դիվանագետի խոսքով՝ բանակցությունների սեղանին է 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի նախագիծը, ինչպես նաև բազմակողմ անվտանգության երաշխիքների և ԱՄՆ հատուկ երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը։ Չորրորդ փաստաթուղթը նվիրված է պատերազմից հետո տնտեսական վերականգնման և զարգացման ծրագրին։
«Այս բոլոր փաստաթղթերը քննարկվում են իրական ժամանակում։ Կարծում եմ՝ մենք հիմա բավականին լավ պատկերացում ունենք, թե ինչ է ուզում Ուկրաինան», - հավելել է Ուիթաքերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)