Պուտինը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների հետ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանիի և պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրայի հետ, հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը։
Ըստ գործակալության՝ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Դամասկոսի և Մոսկվայի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր քաղաքական, ռազմական և տնտեսական հարցեր` հատուկ շեշտը դնելով պաշտպանական արդյունաբերության ոլորտում ռազմավարական համագործակցության վրա։
Հանդիպումը կենտրոնացած է եղել «սիրիական բանակի պաշտպանունակության բարձրացման վրա՝ ռազմական տեխնիկայի արդիականացման և ժամանակակից մշակումների ներդրման, ինչպես նաև ռազմատեխնիկական փորձագիտության փոխանցման միջոցով»։
«Տնտեսական ոլորտում բանակցությունները կենտրոնացած են եղել առևտրի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունների վրա՝ ներառյալ հետպատերազմյան վերականգնման նախագծերի աջակցությունը, ենթակառուցվածքների բարելավումը և Սիրիայում ներդրումների աջակցությունը», - հավելում է պարբերականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)