Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. Կոնջորյան Առաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել» Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա «Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն Աղաբաբյանը Բախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Մեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն Պապիկյան Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենին Հռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերով ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի Հայաստան Հայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերը Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Գնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կա 

Թուրքիայում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը

Աշխարհ

Անկարայից թռիչքից կարճ ժամանակ անց Թուրքիայում կործանվել է Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադադին տեղափոխող ինքնաթիռը։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X սոցիալական հարթակում հայտնել է, որ Falcon 50 բիզնես ինքնաթիռը Անկարայի օդանավակայանից դեպի Տրիպոլի է ուղևորվել ժամը 20։10-ին, օդանավի հետ կապը կորել է ժամը 20:52-ին։

Նրա խոսքով՝ բեկորները հայտնաբերվել են Հայմանայի շրջանի Քեսիկավակ գյուղից 2 կիլոմետր հարավ։ Նախարարը հայտնել է, որ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է խնդրել Հայմանայի շրջանում, սակայն դրանից հետո ինքնաթիռի հետ կապը չի վերականգնվել։

Օդանավում եղել է 5 ուղևոր։ Բացի Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետից, ինքնաթիռում են եղել նաև Լիբիայի ցամաքային ուժերի հրամանատարը, ռազմական արտադրության վարչության տնօրենը, ինչպես նաև շտաբի պետի խորհրդականն ու լուսանկարիչը։

Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան հաստատել է, որ ալ-Հադադը զոհվել է Թուրքիայից պաշտոնական այցից վերադառնալիս։

«Այս ծանր մահը մեծ կորուստ է ազգի, զինվորականների և ամբողջ ժողովրդի համար», – ասվում է Դբեյբայի հայտարարության մեջ։

Ինքնաթիռի վթարի պատճառը դեռևս պարզված չէ։ Ռուսական տարբեր ԶԼՄ-ներ գրում են, որ ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ է դարձել էլեկտրական սարքավորումների խափանումը։

Տրիպոլիում գտնվող Ազգային միասնության կառավարությունը հայտարարել է, որ վարչապետը հանձնարարել է պաշտպանության նախարարին պաշտոնական պատվիրակություն ուղարկել Անկարա՝ հետաքննությունը վերահսկելու համար։

Լիբիայի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային միասնության կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել ամբողջ երկրում։

Ըստ Reuters-ի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ալ-Հադադն Անկարայում հանդիպել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի, գլխավոր շտաբի պետ Սելչուկ Բայրաքթարօղլուի և այլ թուրք ռազմական հրամանատարների հետ։

Լիբիայում իշխանությունը բաժանված է արևելքի և արևմուտքի միջև։ Թուրքիան ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Տրիպոլիում գտնվող կառավարությանը։ Միաժամանակ, թուրքական իշխանությունները վերջերս ակտիվացրել են կապերը արևելյան Լիբիայի հետ, որտեղ կարևոր դեր է խաղում Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը։

Ըստ ՏԱՍՍ-ի, Հաֆթարը ցավակցություն է հայտնել ավիավթարի հետևանքով Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մահվան կապակցությամբ։

2020 թվականին Անկարան զորքեր է ուղարկել Լիբիա՝ կառավարական ուժերին մարզելու և աջակցելու համար, ինչպես նաև ծովային սահմանազատման մասին համաձայնագիր է կնքել, որը վիճարկում են Եգիպտոսը և Հունաստանը։ 2022 թվականին Անկարան և Տրիպոլին նաև նախնական համաձայնագիր են ստորագրել էներգառեսուրսների հետախուզման վերաբերյալ, որին նույնպես Եգիպտոսը և Հունաստանը դեմ են։

Ավիավթարից մեկ օր առաջ Թուրքիայի խորհրդարանը հաստատել էր նախագահական հրամանագրի նախագիծը, որով մեկ տարով մանդատ է տրվում Լիբիայում թուրք զինծառայողների տեղակայման համար։ Ռազմական օգնության մասին դիմումը ներկայացրել էր Լիբիայի կառավարությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարանՄեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան ԳեղամյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվելՏավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամասՄիջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր ՊալյանԱդրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. ՍիմոնյանԿաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ էԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդներըՉենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՈղբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրաՊետդեպարտամենտը զգուշացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան օբյեկտների համար բարձր ռիսկի մասին
Ամենադիտված