Լիբիայի գլխավոր շտաբի պետի մահը Թուրքիայում սպանություն չէր․ Al Jazeera
Աշխարհ
Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պատվիրակության անդամներին Թուրքիայում տեղափոխող Falcon 50 ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն էր, և դիվերսիան բացառվում է։ Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով թուրք պաշտոնյաներին։
«Նախնական քննության արդյունքները բացառում են Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռի կործանմանը հանգեցրած որևէ դիվերսիա։ Հիմնական պատճառը տեխնիկական անսարքությունն է», - ասել է աղբյուրը։
Նշվում է, որ կործանման պահին ինքնաթիռում եղել են Լիբիայի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ ալ-Հադդադը, նրան ուղեկցող չորս անդամ և անձնակազմի երեք անդամ։ Վթարից առաջ ինքնաթիռի անձնակազմը խնդրել է արտակարգ վայրէջքի թույլտվություն էլեկտրական խափանման պատճառով, սակայն ինքնաթիռի հետ կապը հետագայում կորել է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)