Վենեսուելայի մշտական ներկայացուցիչը ԱՄՆ կառավարությանը «սպառնալիք» է անվանել
Աշխարհ
ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Սամուել Մոնկադան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ խաղաղությանը սպառնացող վտանգը գալիս է ոչ թե Կարակասից, այլ Միացյալ Նահանգների կառավարությունից։ Նրա խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Վենեսուելացի դիվանագետի հայտարարությունը պատասխան էր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցին, որը նախկինում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականությունը անվանել էր «անսովոր սպառնալիք» տարածաշրջանի և ԱՄՆ անվտանգության համար։
«Աշխարհը պետք է իմանա, որ սպառնալիքը Վենեսուելան չէ։ Սպառնալիքը ԱՄՆ ներկայիս կառավարությունն է», - ասել է Մոնկադան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)