Պուտինը պետական պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական պարգևներ է հանձնել «Գազպրոմ-Մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակիին և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Կանդելակին պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով , իսկ Սոլովյովը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երրորդ աստիճանի շքանշանով։
Պետական պարգևատրման արարողությունը տեղի է ունենում Կրեմլի Եկատերինյան դահլիճում: Շքանշանների, մեդալների և պատվավոր կոչումների դափնեկիրների թվում են հայտնի երաժիշտներ և արվեստագետներ, գիտնականներ և մանկավարժներ, վաստակավոր մարզիկներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, արդյունաբերողներ, գյուղատնտեսներ և տարբեր ոլորտների այլ ականավոր գործիչներ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)