Հռոմի պապը աշխարհից 24 ժամ խաղաղություն է խնդրել․ վաղը կաթոլիկ աշխարհը կտոնի Սուրբ Ծնունդը
Աշխարհ
Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրերին դադարեցնել պատերազմը՝ խոր ցավ հայտնելով, որ Ռուսաստանը մերժել է Ուկրաինայի համար առաջարկված զինադադարը։ Նա հույս է հայտնել, որ գոնե 24 ժամ խաղաղություն կլինի ամբողջ աշխարհում։
Խոսելով Մերձավոր Արևելքի մասին՝ նա աջակցություն է հայտնել Ղազայի քրիստոնյա համայնքին և հույս հայտնել, որ խաղաղության գործընթացը կշարունակվի։
Պապը նաև խիստ քննադատել է ԱՄՆ Իլինոյս նահանգում ընդունված օրենքը, որը թույլ է տալիս ինքնասպանությանն օժանդակել անբուժելի հիվանդներին՝ հայտարարելով, որ այն հակասում է կյանքի սրբությանը։ Նա կոչ է արել մարդկանց Սուրբ Ծննդյան շրջանում վերաիմաստավորել մարդկային կյանքի արժեքը՝ հղիությունից մինչև բնական մահ։
Նշենք, որ դեկտեմբերի 25-ին կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն