Չեչնիայում բացվել է AZAL ինքնաթիռի վթարի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Այլ
Գրոզնիում բացվել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հուշարձանը գտնվում է Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի անունը կրող հրապարակում։
«Այսօր մենք բացում ենք հուշատախտակ՝ ի հիշատակ Բաքու-Գրոզնի չվերթի զոհված ուղևորների»,- բացման արարողության ժամանակ ասել է Չեչնիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Գալաս Թայմասխանովը։
Ավելի վաղ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հույս էր հայտնել, որ AZAL ինքնաթիռի վթարից հետո Ռուսաստանը և Ադրբեջանը «շրջել են էջը» և կշարունակեն զարգացնել կապերը «առանց որևէ բարդության»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)