Կոստան քննադատել է ԵՄ-ի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները
Աշխարհ
Եվրոպական Միությունը դատապարտում է Միացյալ Նահանգների կողմից հինգ եվրոպացի քաղաքացիների և պաշտոնյաների նկատմամբ սահմանված ճանապարհորդական սահմանափակումները ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան X սոցիալական ցանցում արված գրառման մեջ։
«ԵՄ-ն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից եվրոպացի քաղաքացիների և պաշտոնյաների համար սահմանված ճանապարհորդական սահմանափակումները։ Նման միջոցառումները անընդունելի են դաշնակիցների, գործընկերների և ընկերների միջև հարաբերություններում։ ԵՄ-ն վճռականորեն պաշտպանում է խոսքի ազատությունը, արդար թվային կանոնները և իր ինքնիշխանությունը», - նշել է նա։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)