Ադրբեջանը համաձայնել է խաղաղապահ ուժեր ուղարկել Գազայի հատված. Մայք Ուոլց
Աշխարհ
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Վալցը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե Ադրբեջանը համաձայնել է լինել Գազայի հատվածում միջազգային խաղաղապահ ուժերի մասնակից։
Դիվանագետը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը նախատեսում է Միջազգային կայունացման ուժերի ստեղծում։ Վալցը նշել է, որ անցանկալի կլիներ, որ այդ ուժերը լինեին ամերիկյան զորքեր, իսկ իսրայելական զորքերի վերադարձը կնշանակի լայնածավալ պատերազմ և հարաբերությունների կարգավորման ձախողում։
Սակայն, հարկ է նշել, որ նախորդ օրը Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները դիմել է Ադրբեջանին՝ առաջարկելով ադրբեջանական զորքերը ներառել «Միջազգային կայունացման ուժերի» կազմում։
«Վերջնական որոշում դեռևս չի կայացվել»,– ասել էր Հաջիևը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru