Իսրայելը մեղադրում է ՀԱՄԱՍ-ին՝ Թրամփի ծրագիրը խափանելու համար
Աշխարհ
Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ կարձագանք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի շարունակական խախտումներին։
«Նրանց (ՀԱՄԱՍ շարժման - խմբ.) զինաթափվելուց անընդհատ և շարունակական հրապարակային հրաժարումը բացահայտ խախտում է, և այսօր նրանց բռնի մտադրությունները հաստատվեցին ականի պայթեցմամբ, որի արդյունքում վիրավորվել է Իսրայելի պաշտպանության բանակի սպան», - ասվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։
Հայտարարության առիթ է հանդիսացել Գազայի հատվածի հարավում տեղի ունեցած միջադեպը, որտեղ զրահամեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել էր Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) զինծառայող։
Իսրայելը նաև մեղադրում է ՀԱՄԱՍ-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը չկատարելու մեջ։
Հայտարարության մեջ նշվում էր, որ Իսրայելը համարժեք պատասխան կտա։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru