Հնդկաստանում արջը ներխուժել է դպրոց և տարել երեխաներից մեկին
Աշխարհ
Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում արջը մտել է դպրոց և փորձել է աշակերտին քարշ տալով դուրս հանել: Այդ մասին հաղորդում է The Star-ը։
«Արջը վեցերորդ դասարանի աշակերտին դասարանից դուրս է քաշել և վազել դեպի մոտակա անտառ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Վախեցած ուսուցիչներն ու աշակերտները վազել են գազանի հետևից, որն էլ իր հերթին վախեցրել է վայրի գազանին։ Նա թողել է տղային թփերի մեջ և փախել։ Վեցերորդ դասարանի աշակերտը բազմաթիվ վնասվածքներ է ստացել կենդանու ճանկերից և ատամներից։
Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ արջին նկատել են դպրոցում թափառելիս միջադեպից առաջ, և դասարանի բոլոր դռները փակել են, սակայն կենդանին կարողացել է կոտրել դրանցից մեկը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)