ԱՄՆ-ը Վրաստանի պաշտպանության նախարարությանը կտրամադրի շուրջ 10 մլն դոլար
Աշխարհ
ԱՄՆ կառավարությունը Վրաստանի պաշտպանության նախարարությանը կհատկացնի 10,431,459.90 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Հաղորդում է 1tv.ge-ն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրել է Վրաստանի կառավարության որոշումը՝ ԱՄՆ կառավարության կողմից Վրաստանի պաշտպանության նախարարությանը հատկացված դրամաշնորհները հաստատելու մասին։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը լիազորված է ստանալ կապի սարքավորումներ և այլ տեսակի ապրանքներ, որոնք նախատեսված են Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից Վրաստանի պաշտպանության նախարարությանը տրամադրված դրամաշնորհներով՝ այս հրամանի առաջին կետի շրջանակներում», - ասվում է Իրակլի Կոբախիձեի կողմից ստորագրված հրամանում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)