Ռոնալդուն երկու առանձնատուն է գնել Կարմիր ծովի մասնավոր կղզում
Այլ
Ֆուտբոլի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն և նրա զուգընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը երկու առանձնատուն են գնել Կարմիր ծովի մասնավոր կղզում, որտեղ կարելի է հասնել միայն նավով կամ հիդրոինքնաթիռով։
Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցներին, նոր կալվածքները գտնվում են Սաուդյան Արաբիայի Նուջումա հանգստավայրում: Կղզին գտնվում է մայրցամաքից մոտավորապես 26 կմ հեռավորության վրա և ամբողջությամբ փակ է զանգվածային զբոսաշրջության համար:
Ֆուտբոլիստի խոսքով՝ Կարմիր ծովը ուժեղ տպավորություն է թողել իր և Ջորջինայի վրա դեռևս առաջին այցելության ժամանակ։ Նա նշել է, որ բնական գեղեցկությունն ու մեկուսացումը վճռորոշ գործոններ են եղել իրենց գնման հարցում, և նոր տունը թույլ կտա իրեն ժամանակ անցկացնել ընտանիքի հետ՝ լիակատար մեկուսացման և հանգստության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)