Բուլղարիան հաստատել է Ռուսաստանի քաղաքացու արտահանձնումը Միացյալ Նահանգներին
Աշխարհ
Բուլղարիայի դատարանը հաստատել է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Իվինի արտահանձնումը Միացյալ Նահանգներին, նրա փաստաբանը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել։
Այս մասին հայտնել է Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատունը։
«Դատարանը որոշեց բավարարել երկու մեղադրանքների վերաբերյալ էլ արտահանձնման հարցումը։ Փաստաբանը նախատեսում է մոտ ապագայում վերաքննիչ բողոք ներկայացնել», - հայտնել են դեսպանատնից։
Անցյալ շաբաթ Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնեց, որԱՄՆ-ի պահանջով Բուլղարիայում ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացիներ՝ Օլեգ Օլշանսկին և Սերգեյ Իվինը: Բուլղարիայի դատարանը որոշում է կայացրել առաջինի արտահանձնման մասին ԱՄՆ-ին, և պաշտպանությունը մտադիր է բողոքարկել որոշումը: Դեսպանատան հյուպատոսական աշխատակիցները այցելում են նրանց Սոֆիայի նախնական կալանքի կենտրոնում, կապ են պահպանում կալանավորվածների և նրանց փաստաբանների հետ և մասնակցում դատական նիստերին: Ռուսները մեղադրվում են ԱՄՆ պատժամիջոցները խախտելու և փողերի լվացման մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)