3I/ATLAS-ի ռադիոդիտումները չեն հաստատել արհեստական ազդանշանների վարկածը
Գիտություն և Մշակույթ
Աստղագետները մոլորակի ամենահզոր ռադիոաստղադիտակներից մեկի միջոցով 3I/ATLAS միջաստղային օբյեկտի ռադիոդիտարկումներ են անցկացրել և արհեստական ազդանշանների որևէ նշան չեն հայտնաբերել, հաղորդում է BBC-ն։
Ռոդսի համալսարանի պրոֆեսոր Օլեգ Սմիրնովի խոսքով՝ հետազոտությունը կատարվել է հարավաֆրիկյան MeerKAT ռադիոաստղադիտակի միջոցով, որը հագեցած է Breakthrough Listen նախագծի սարքավորումներով: Այս նախագիծը մեկնարկել են 2016 թվականին Յուրի Միլների և Սթիվեն Հոքինգի կողմից՝ այլմոլորակային տեխնոհաստատակերի՝ ռադիոազդանշանների և այլմոլորակային քաղաքակրթությունների հնարավոր հետքերի որոնման համար:
Գիտնականի խոսքով՝ Breakthrough Listen սարքավորումները ինտեգրված են աստղադիտակի աշխատանքի մեջ այնպես, որ չեն խանգարում առաջնային գիտական դիտարկումներին, այլ թույլ են տալիս զուգահեռաբար վերլուծել MeerKAT-ի տեսադաշտում հայտնված ցանկացած օբյեկտ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)