Samsung-ը ներկայացրլ է առաջին 6K մոնիտորը
Այլ
Samsung-ը ներկայացրել է Odyssey 3D (G90XH) մոնիտորը՝ աշխարհում առաջին զանգվածային արտադրության էկրանը՝ 6K լուծաչափով և առանց ակնոցի 3D պատկերման հնարավորությամբ։
Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները վկայակոչելով՝ սարքը հիմնված է 32 դյույմանոց IPS վահանակի վրա՝ 6144×3456 պիքսել լուծաչափով և 165 Հց թարմացման հաճախականությամբ։ Մոնիտորն ունի երկռեժիմային կոնֆիգուրացիա. անհրաժեշտության դեպքում այն կարող է անցնել 3K ռեժիմի՝ մինչև 330 Հց թարմացման հաճախականությամբ։
Odyssey 3D-ի հիմնական առանձնահատկություններից մեկը աչքերի հետևման տեխնոլոգիան է, որը իրական ժամանակում կարգավորում է պատկերի խորությունը և հեռանկարը՝ հիմնվելով օգտատիրոջ դիրքի վրա՝ ստեղծելով արտահայտված ծավալային էֆեկտ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)