Զբոսաշրջիկը թողել է իր երեխային օտար երկրում և փորձել ինքնաթիռով վերադառնալ տուն
Այլ
Անչափահաս տղան օգնություն է խնդրել օտար երկրում՝ հայտնելով, որ հայրը լքել է իրեն ժամանելուն պես։
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին։ Երեխան, որը փաստաթղթեր չի ունեցել իր մոտ, դիմել է Իսպանիայի Տելդե քաղաքում գտնվող Կարմիր խաչի գրասենյակ։ Նա հայտնել է, որ մնացել է Կանարյան կղզիներում հոր հետ, ով ծրագրել էր հետագայում առանց նրա տուն վերադառնալ։ Կարմիր խաչի աշխատակիցները դիմել են ոստիկանություն։
Ոստիկանները պարզել են, որ զբոսաշրջիկը և նրա որդին ժամանել են դեկտեմբերի 15-ին Մարոկկոյից: Ծանոթի հետ հանդիպելուց հետո նա տղային մենակ է թողել: Հայրը ձերբակալվել է օդանավակայանում, երբ փորձելիս է եղել լքել երկիրը Մարակեշ մեկնող չվերթով: Գործն ուղարկվել է դատարան: Նրա որդուն տեղավորել են Սան Բարտոլոմե դե Տիրախանա մունիցիպալիտետի երեխաների ընդունման կենտրոնում, որտեղ էլ նա մինչ օրս ապրում է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)