Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

«Հայտնվել է շրջափակման մեջ, գերի չընկնելու համար մենամարտի բռնվել թշնամու հետ». Դավիթ Ասլիյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մատաղիս-Թալիշ սահմանագծին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Դավիթս։ Խոշոր աչքերը պսպղում էին դեմքին։ Դեռ փոքրուց էր զգացվում, որ հրաշալի հումորի զգացում ունի։ Ընկերասեր էր, հարգում էր մեծին և պաշտպանում թույլին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Դավիթի մայրիկը։

Դավիթը ծնվել է Վանաձորում։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են հարազատ քաղաքում, այստեղ դպրոց է հաճախել։ «Վաղ տարիքից հաճախեց դպրոց։ Սկզբում դժվարությամբ էր հարմարվում, անգամ լաց էր լինում, բայց նաև միանգամից «թափ առավ»։ Մաթեմատիկայից էր շատ ուժեղ։ Մշտապես մասնակցում էր օլիմպիադաների, եթե ոչ առաջին, ապա երկրորդ հորիզոնականը զբաղեցնում էր։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Վանաձորի մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի տնտեսագիտական հոսքը։ Վարժարանն ավարտեց, որոշել էր զորացրվելուց հետո մտածել բուհ ընդունվելու մասին»։

Դավիթը նաև ըմբշամարտով է զբաղվել, բազմաթիվ մեդալներ ունի։ «Սպորտն իրեն ձգում էր, բայց քանի որ տնտեսագիտական հոսքն էր ավարտել, հավանաբար, հենց այդ ուղղությամբ էլ կրթությունը կշարունակեր»։

2019 թվականի դեկտեմբերի 20-ին Դավիթը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Թիկնեղ էր, բարձրահասակ, ֆիզիկական լավ տվյալներով։ Բժշկական վերջին հետազոտությունների ժամանակ իրեն ասել էին, որ կարող է ծառայել պատվո պահակային վաշտում։ Բայց զինկոմիսարիատն իրեն ուղարկել էր վարորդական դասընթացների, վկայական էր ստացել, նա ընդդիմացավ՝ ես պետք է վարորդ լինեմ։ Իրեն ասացի, որ դա լավ հնարավորություն է, բայց արձագանքեց. «Մա՛մ, ոնց ես պատկերացնում, որ իմ այս շարժուն բնավորությամբ առանց աչքերս թարթելու մի տեղում կանգնած մնամ»։ Եվ այդպես էլ որպես վարորդ մեկնեց ծառայության»։

Դավիթը երբեք չի խոսել ծառայության ժամանակ ունեցած դժվարությունների մասին։ «Միշտ ասում էր՝ «սաղ տոչնի ա»։ Նկար էր ուղարկում, նիհարել էր, բայց անգամ այդ դեպքում նույնն էր կրկնում»։

Սեպտեմբերի 26-ին է Դավիթը վերջին անգամ զրուցել ընտանիքի անդամների հետ։ «Քրոջս ծննդյան օրն էր։ Հիմա նա էլ չկա, գնաց Դավոյիս հետևից։ Զրուցեցինք, ասաց, որ շատ խառն է։ Քույրիկիս շնորհավորեց։ Հետո. «Մամա՛, կզանգեմ, դիրքեր ենք գնում»։ Իրեն հարցրեցի՝ Դավ ջան, նոր եք դիրքերից իջել։ «Մա՛մ ջան, շատ խառն է»։ Ու մինչև հիմա Դավիթս զանգում է»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը։ Պատերազմի հենց առաջին օրն է զոհվում Դավիթը՝ մինչ այդ մեծ վնաս հասցնելով թշնամուն։ «Առաջին հարվածն իրենց վրա են վերցրել Թալիշ-Մատաղիս սահմանագծում։ Սկզբում տեղեկությունները կցկտուր էին, բայց երբ հրամանատարները բերել էին իր մեդալներից մեկը, շատ մանրամասներ ասացին։ Պարզվեց, որ Դավիթը «բոյ» է տվել, չի նահանջել, մի քանի հոգով են եղել, իսկ վերջում միայն նա է մնացել։ Փամփուշտները վերջացել են, ձեռքը տարել է, որ ընկերոջ ПК-ն վերցնի։ Վերջինիս անսարքության պատճառով գրպանի դանակով է փորձել շարունակել մարտը։ Հրամանատարներն են պատմում, որ շրջափակման մեջ է հայտնվել։ Որպեսզի գերի չընկնի, արդեն մենամարտի է բռնվել թշնամու հետ»։ Թշնամու հետ միայնակ մնացած Դավիթն անմահացել է՝ մինչև վերջին շունչը պայքարելով իրեն վստահված դիրքի համար։

Սեպտեմբերի 27-ին է անմահացել Դավիթը։ Ընդամենը մի քանի օր անց նա արդեն «տանն էր»։ «Իրենից տեղեկություն չունեինք, ասում էին՝ կապերը վատ են, բայց հետո, ինչպես ասում են, բոլորին իրար խառնելով, գտանք տղայիս։ Արդեն հանձնած հողերից էին իր մարմինը դուրս բերել»։

Հիմա խոշոր ու պսպղուն աչքերով տղայի մասին անցորդներին պատմում են հարազատ շենքի բակում Դավիթի հիշատակին կառուցված տաղավարը և հուշաղբյուրը։ Դավիթին ապրեցնողը նրա ընտանիքն է, ավագ եղբայրը, որը վերջերս է ընտանիք կազմել։

Ապրելու ուժի մասին։ «Ամեն օր մահ էի տենչում։ Սա այնպիսի ցավ է, որ անգամ թշնամուդ չես ցանկանա։ Հոգիդ երեխայիդ հետ գնում է, ինչ-որ իմաստով մահանում։ Բայց որոշ ժամանակ անց, նաև քրոջս դեպքից հետո հստակ որոշեցի, որ պետք է ապրել, իմ տղային, քրոջ երեխային թև ու թիկունք լինել։ Ինչպես ժողովուրդն է ասում, թափ տվեցի ինձ։ Մտածեցի, որ դեռ տղա ունեմ ամուսնացնելու, դեռ Դավիթներ կծնվեն»:

Հ. Գ.- Դավիթ Ասլիյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Վանաձորում՝ ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված