Կառավարության վերջին նիստին պատրաստ չէին 2026 թ բյուջեի նախագիծը և առողջապահական ապահովագրական փաթեթը
Տնտեսություն
«Պարոն վարչապետ, խնդրում ենք 41-րդ հարցը, որը 2026 թվականի բյուջեի վերջնական որոշումն է, ժամանակ տալ մինչև հունվարի 23-ը վերջնականացնելու համար»,-կառավարության նիստի մեկնարկին չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունելու ժամանակ Փաշինյանին դիմեց է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ 73-րդ հարցն էլ ճշգրտման կարիք ունի, որը պետական բյուջեի եռամսյակային բաշխումներ են և խնդրեց մեկ օր ժամանակ։
Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ ավանդաբար կառավարության վերջին նիստին տվյալ տարվա բյուջեի կատարման նպատակով վերջնական խմբագրումներ են իրականացվում ճշգրտելու բոլոր բաց մնացած հարցերը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ խնդրեց առողջապահական ապահովագրության մասով փաթեթում մինչև խմբագրումը խմբագրական փոփոխություններ կատարեն։
Նիկոլ Փաշինյանը դրական արձագանքեց։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)