Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ Անքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ Լավրով Աստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին 

Սիրելի՛ 1 մլն 600 հազար հայրենակիցնե՛ր, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել. Փաշինյան

Հայաստան

Կառավարության՝ դեկտեմբերի 25-ի նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց առողջության համընդհանուր ապահովագրական փաթեթը ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու կարգը, դրանում ընդգրկված՝ հատուցման ենթակա (այդ թվում՝ համավճարով) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկերը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Ըստ նախարարի՝ սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարողանալու օգտվել:

«Թե՛ ծառայությունների ցանկերը, թե՛ դեղորայքի ցանկերը հրապարակված են: Ուզում եմ ասել, որ ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է: Խնդրում եմ, որ մեր քաղաքացիներն այն ներբեռնեն, որպեսզի տեղեկացված լինեն իրենց կարգավիճակի մասին: Եթե այսօր էլ ներբեռնեք, կտեսնեք, որ դուք ունենք 2026 թվականին ապահովագրված կարգավիճակ, և փաթեթը հենց հունվարի 1-ից կակտիվանա»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշտեց՝ այս որոշումների փաթեթի ընդունմամբ 2026 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մտնում է ուժի մե՞ջ: Ավանեսյանը հաստատեց:

Նիստի ժամանակ կրկին ներկայացվեցին այն խմբերը, որոնք առաջին փուլով են ընդգրկվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում: Ըստ այդմ՝ այդ խմբերն են մինչև 18 տարեկանները, 65+ տարեկանները, 200 հազար դրամից ավելի ստացողները, հաշմանդամության կարգ ունեցողները, սոցիալական անապահովության համակարգում ընդգրկվածները, զոհված զինծառայողների ընտանիքները: Այս խմբերը ընդհանուր ներառում են 1 մլն 6 հազար մարդու:

Նիկոլ Փաշինյանը դիմեց հանրությանը 2 հարցով. «Առաջինը. սիրելի՛ 1 մլն 600 հազար հայրենակիցնե՛ր, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել, որովհետև գրոհը հիվանդության մասին չէ, հիվանդանալ-չհիվանդանալու մասին չէ»:

Ըստ Փաշինյանի՝ բացառված է, որ ցանկացած մարդ չգտնի մի բան, որը բուժելու անհրաժեշտություն ունի, և առողջության համակարգի նպատակն է հենց ստուգումների արդյունքում բացահայտել և կանխել հիվանդությունը, որպեսզի ամեն հաջորդ փուլում այդ խնդրին առնչվելիս պետական ծախսն էլ չավելանա:

«Էլի եմ ասում, պետք չէ հունվարի 1-ից գրոհ ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետև ո՛չ բժշկական կենտրոններն են փախչելու, ո՛չ Կառավարությունն է փախչելու, ո՛չ պոլիկլինիկաները, և պետք է կառավարել»,- ասաց նա:

Երկրորդ խնդիրը, ըստ Փաշինյանի, այն է, որ ցանկացած բարեփոխում մինչ չհանդիպի իր պրոբլեմին, կենդանություն չի ստանալու: Այս համատեքստում Փաշինյանը զգուշացրեց՝ լինելու են խնդիրներ՝ աշխատանքային, կազմակերպչական, տեխնիկական և այլն, սոցիալական ցանցերում ևս, մեծ հավանականությամբ, կլինեն «փոթորիկներ», բայց դա, ըստ Փաշինյանի, այնուամենայնիվ, ապոկալիպսիս չէ, դրանից երկիրը չի կործանվում, աշխարհը չի քանդվում, կյանքն էլ չի ավարտվում. «Այսինքն՝ համակարգ ենք ներդնում, և համակարգն ինքն էլ պետք է ադապտացվի, և ադապտացվելու է որոշակի սխալների և բացթողումների արդյունքում»:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Կառավարությունը և առողջապահության նախարարությունը, մասնավորապես, համակարգի գործարկումից հետո, կաշխատեն արտակարգ ռեժիմով: Ե՛վ կառավարության, և՛ նախարարության մակարդակով օպերատիվ խմբեր են ձևավորվել: Ավելին՝ հունվարի 5-ին առողջապահության նախարարությունում կամփոփվեն 2025 թվականի առաջնահերթությունների կատարման արդյունքները:

«Ի՞նչն է մեր հիմնական ուղերձը. որ մենք սովորական վերաբերվենք: Սա սև ուրբաթ չէ, առողջապահության համակարգի սև ուրբաթ չէ, որ հունվարի 5-ին ինչ հասցրինք առնել, առնենք, որ հետո չի լինելու: Սա լինելու է միշտ: Քովիդի ժամանակից այդ բառը սովորել եմ, մենք պետք է նախ մեզ «տրիաժ» անենք, հետո առողջապահական համակարգը տրիաժ անի… Այսինքն՝ այն հին ժամանակներում մենք ոնց ենք վերաբերվել, ասել ենք՝ դե լավ, դե, այսինքն՝ մինչև դանակը ոսկորին չի հասել, մենք բժշկի չենք դիմել. դա վատ է: Բայց հիմա դանակը 1 կմ հեռավորության վրա պետք չէ բժշկի դիմել: Պետք է հանդարտ պայմաններում թողնել, որ համակարգը ծնվի, սկսի փխրուն քայլերով գնալ առաջ, պնդանա, կայանա և այլն»,- ասաց նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները
Ամենադիտված