Զելենսկին պատրաստ է դուրս բերել զորքերը և սպասում է Ռուսաստանի պատասխանին․ WP
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին անգամ մոտ է Ռուսաստանի հետ տարածքային վեճում փոխզիջման։ Այս մասին հաղորդում է Washington Post-ը։
Հոդվածում նշվում է, որ Զելենսկին ներկայացրել է խաղաղության ծրագրի նոր տարբերակ, որում նշվում է, որ նա պատրաստ է զորքերը դուրս բերել Ուկրաինայի արևելքից՝ ապառազմականացված գոտի ստեղծելու համար, եթե Ռուսաստանը համաձայնի նույնը անել հակամարտության կարգավորման շրջանակներում։
«Այս առաջարկները նշանավորում են Ուկրաինայի նախագահի առաջին քայլը դեպի արևելյան Դոնբասի տարածքում որոշակի փոխզիջման հասնելը, որի նկատմամբ Ռուսաստանը պահանջում է լիակատար վերահսկողություն», - գրում է ամերիկյան հրատարակությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)