«ԱրՔա» համակարգով հետվճարները կվճարվեն 2026 թ. փետրվարից սկսած
Հայաստան
«ԱրՔա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները կհաշվարկվեն և կվճարվեն 2026 թվականի փետրվարից սկսած մինչև 2027 թվականի հունվարը ներառյալ: Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին։
««Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող «ԱրՔա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճարի չափը կազմում է 2 %, որը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1 % և պետության կողմից 1 % համամասնությամբ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)