Մեծ Բրիտանիայում «անհավանական» են համարում Ուկրաինայի շուրջ բանակցություններում արագ առաջընթացը
Աշխարհ
Ուկրաինական ճգնաժամի լուծման թարմացված խաղաղության ծրագիրը միայն ընդգծում է կողմերի միջև եղած տարաձայնությունները, ինչը բանակցություններում արագ առաջընթացը «անհավանական» է դարձնում, գրում է բրիտանական The Times թերթը։
«Սա տարածքային հարցը լուծելու մինչ օրս ձեռնարկված ամենավճռական փորձն է, որը բազմիցս խափանել է խաղաղության բանակցությունները։ Այն ցույց է տալիս Կիևի պատրաստակամությունը փոխզիջման գնալու։ Սակայն ծրագիրը նաև ընդգծում է, թե որքան հեռու են երկու կողմերը միմյանցից», - գրել է թերթը։
The Times-ը նշում է, որ ապառազմականացված գոտի ստեղծելու նոր ծրագիրը կպահանջի զորքերի դուրսբերում ինչպես Ուկրաինայից, այնպես էլ Ռուսաստանից։ Սակայն Կրեմլը բազմիցս հստակեցրել է, որ կհամաձայնվի միայն Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողությանը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը