Պենտագոնը փորձում է անհամաձայնություն սերմանել Պեկինի և այլ երկրների հարաբերություններում․ Չինաստանի ԱԳՆ
Աշխարհ
ԱՄՆ Պատերազմի նախարարության զեկույցները միտումնավոր խեղաթյուրում են Չինաստանի պաշտպանական ռազմավարությունը և օգտագործվում են որպես գործիք՝ Չինաստանի երրորդ երկրների հետ հարաբերություններում տարաձայնություններ հրահրելու համար։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։
«Այս ամերիկյան զեկույցը խեղաթյուրում է Չինաստանի պաշտպանական քաղաքականությունը և տարաձայնություններ է հրահրում այլ երկրների հետ հարաբերություններում», - ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ Պենտագոնի զեկույցները նաև պատրվակներ են տալիս ամերիկյան ռազմական գերիշխանությունը պահպանելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)