ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը քննադատել է քվեարկությանը չմասնակցած երկրներին
Աշխարհ
Եթե Միավորված Ազգերի Կազմակերպության որևէ երկիր չի քվեարկում Ուկրաինայի օգտին բանաձևերի վերաբերյալ և ձեռնպահ է մնում քվեարկությունից, դա քվեարկություն է Կիևի և նրա շահերի դեմ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը Укринформ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Իմ ուղերձը մյուս պատվիրակություններին. եթե դուք չեք քվեարկում Ուկրաինայի օգտին, մենք դա ընկալում ենք՝ որպես նրա դեմ քվեարկություն, նույնիսկ եթե դուք չեք մասնակցում քվեարկությանը կամ պաշտոնապես ձեռնպահ եք մնում», - ասել է դիվանագետը։
Նույն հարցազրույցում Մելնիկը ափսոսում է Ռուսաստանի հաջողությունների և ՄԱԿ-ում Ուկրաինայի ազդեցության կորստի համար։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը վերադառնում է «նորմալության», աստիճանաբար դուրս է գալիս իր միջազգային մեկուսացումից և իր համար ստեղծում է դիվանագիտական տարածք։ Մելնիկը նշել է, որ ՄԱԿ-ի շրջանակներում սա արդեն իսկ հաստատված փաստ է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)