Չինաստանը մեծապես շահել է Թրամփի քաղաքականությունից․ FP
Համաշխարհային Մամուլ
Չինաստանը այն երկրներից մեկն է, որն ամենաշատն է օգտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից, գրում է Foreign Policy-ն։
Ամսագիրը գրում է, որ ԱՄՆ չինական արտահանման մաքսատուրքերը բարձրացնելուց հետո Թրամփը նվազեցրել է դրանք և նաև առևտրային զինադադար կնքել Չինաստանի հետ, ինչը ձեռնտու էր Չինաստանին, որը «օգտագործեց իր ազդեցությունը բնական պաշարների շուկայում՝ Թրամփին ճնշելու համար, որպեսզի նա նահանջի»։
FP-ն նաև նշել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին հրապարակված ԱՄՆ նոր ազգային անվտանգության ռազմավարությունը նախապատվությունը տվել է Չինաստանին։
«Ռազմավարության մեջ «պետական ինքնիշխանության» և այն երկրների ճանաչման վրա շեշտադրումը, որոնց կառավարման և հասարակության համակարգերը տարբերվում են ԱՄՆ-ի համակարգերից, նախանշում է ռեալիզմ, որը Պեկինը, հավանաբար, ողջունում է», - գրում է The Foreign Policy-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)