Մահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա Ալենտովան
Աշխարհ
83 տարեկանում մահացել է ՌԴ Ժողովրդական արտիստ Վերա Ալենտովան, հայտարարել է Պուշկինի թատրոնը, որտեղ նա աշխատել է 60 տարի։
«Մեր վիշտը անսահման է։ Հուղարկավորության ամսաթիվը և վայրը կհայտարարենք ավելի ուշ», - ասվում է հայտարարության մեջ։
Դեկտեմբերի 25-ի կեսօրին դերասանուհին մասնակցել է դերասան և ժողովրդական արտիստ Անատոլի Լոբոցկու հուղարկավորությանը Մայակովսկու թատրոնում։ Msk1-ի փոխանցմամբ՝ արարողության ժամանակ նա վատացել է և տեղափոխվել շտապօգնության բժիշկների մոտ։
Վերա Ալենտովան ռեժիսոր և դերասան Վլադիմիր Մենշովի կինն է և հեռուստահաղորդավարուհի Յուլիա Մենշովայի մայրը։ Նա հայտնի է «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Վաղը պատերազմ էր», «Շիրլի-Միրլի» և այլ ֆիլմերում խաղացած դերերով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)