Ղազախստանը պարզել է AZAL ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը
Աշխարհ
AZAL ինքնաթիռը, ենթադրաբար, վնասվել է մարտագլխիկի բեկորներից, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ, ասվում է Ղազախստանի տրանսպորտի նախարարության կողմից Ակտաուի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» Embraer-190 ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ հրապարակված միջանկյալ զեկույցում։
«Ինքնաթիռին հասցված վնասը, ենթադրաբար, պատճառվել է մարտագլխիկի հարվածային տարրերի կողմից, սակայն դրանց ծագումը հնարավոր չէ որոշել», - նշվում է փաստաթղթում։
Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 29 մարդ ողջ է մնացել։ Ռուսաստանի դեսպանատան տվյալներով՝ նրանցից ինը ռուսներ են եղել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)