«Իլհամը կարողացավ հասնել այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք»․ Սաակաշվիլի
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կալանավայրից շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ՝ նրան անվանելով «ադրբեջանցի ժողովրդի և ամբողջ Կովկասի մեծ զավակ»։
«Իլհամը կարողացավ հասնել այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք. նա ազատագրեց ադրբեջանական հողերը և հաստատեց խաղաղություն՝ Ադրբեջանը վերածելով օբյեկտից համաշխարհային քաղաքականության շատ կարևոր սուբյեկտի։
Ժամանակակից պատմության մեջ քիչ համաշխարհային առաջնորդներ կարող են պարծենալ նման նվաճումներով։ Կարելի է վստահորեն ասել, որ Իլհամ Հեյդարովիչը ոսկե տառերով է գրել իր անունը պատմության մեջ, և նրան կհիշեն դարեր շարունակ։
Ես հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել ընկերանալու և սերտորեն աշխատելու նախագահ Ալիևի հետ։ Եվ այսօր նա բոլորին ցույց է տալիս ազնվության և անսասանության օրինակ՝ ողջ ժողովրդի արժանապատվության պաշտպանության գործում։ Ահա թե ինչպիսին պետք է լինի իսկական առաջնորդը՝ մեկը, ով չի վախենում գնալ հոսանքին հակառակ և հասնել արդյունքների»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)