Կոնգրեսականը հրաժարական է տվել
ԱՄՆ
ԱՄՆ կոնգրեսական Գեբրիել Ջիֆորդսը պաշտոնապես հրաժարվել է իր պաշտոնից՝ անցյալ տարի ծանր վիրավորվելուց հետո բուժումը էֆեկտիվորեն շարունակելու համար։ Այդ մասին նա հայտարարել ներկայացուցիչների պալատում։ Կոնգրեսականները հոտնկայս մի քանի րոպե ողջունել են Ջիֆորդսի քայլը։
Կոնգրեսում դեմոկրատների ներկայացուցիչ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Ջիֆորդսի նման համառ քայլը վառ օրինակ կարող է դառնալ շատ ամերիկացիների համար։
Հաղորդում է «Reuters»–ը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Ջիֆորդսի դեմ մահափորձ էր իրականացվել, որի հետևանքով կոնգրեսականը գլխին հրազենային վնասվածք էր ստացել։ Այդ հարձակման ժամանակ վեց մարդ զոհվել և 14–ը վիրավորվել էր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)