Մայրն իր երեք ամսական դստերը նետել է չորրորդ հարկից
Այլ
Թուրքիայի Դիարբեքիրում ձերբակալվել է Նուրհայաթ Է. անունով մի կին, որը նետել է իր երեք ամսական դստերը չորրորդ հարկի բնակարանի պատուհանից։ Ընկնելու հետևանքով երեխան լուրջ վնասվածքներ է ստացել, հայտնում է «Հաբերթյուրք» թերթը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանություն և շտապօգնության աշխատակիցները, սակայն նրանց չի հաջողվել վերակենդանացնել փոքրիկին։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհի մայրը հոգեկան խնդիրներ ունի։ Դեպքի օրը նա այցելել է իր աներոջը։ Նման դաժան արարքի կոնկրետ դրդապատճառը չի նշվում։
Երեխայի մարմինը տեղափոխվել է դիահերձարան։ Հետաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)