ՌԴ ԱԳՆ–ն կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա ուղևորություններից
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա այցելությունից, եթե դա անհրաժեշտություն չկա։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք խստորեն կոչ ենք անում մեր երկրի քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա այցելությունից , եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ։ Համապատասխան առաջարկությունները հրապարակվել են նախարարության և նրա արտասահմանյան առաքելությունների պաշտոնական կայքերում», - հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ «սա կարող է օգտակար լինել նաև Գերմանիա գործուղման մեկնած լրագրողների համար, քանի որ կան խնդիրներ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)