Ռուբիոն Կամբոջային և Թաիլանդին կոչ է արել դադարեցնել պատերազմը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջային և Թաիլանդին կոչ է արել դադարեցնել պատերազմը՝ երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների մեկնարկի ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը։
«Պետքարտուղար Ռուբիոն վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ նպաստելու Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղ երկխոսությանը», - հայտարարության մեջ նշել է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոտը։
Դեկտեմբերի 24-ին բրիտանական The Guardian թերթը հայտնել է, որ Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները սկսվել են։ Արդյունքը, ըստ Թաիլանդի պաշտպանության նախարար Սուրասանտ Կոնգսիրիի, կախված է կամբոջական կողմից։ Դրանք նախատեսված են մինչև շաբաթ օրը՝ դեկտեմբերի 27-ը։ Հանդիպումը տեղի է ունենում Թաիլանդի Չանթաբուրի նահանգի սահմանային անցակետում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)