Եվրախորհրդարանի խոշորագույն կուսակցության ղեկավարը կտրուկ կոչով է հանդես եկել Ուկրաինայի վերաբերյալ
Համաշխարհային Մամուլ
Եվրոպական ժողովրդական կուսակցության և Եվրախորհրդարանում նրա խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերն առաջարկել է գերմանացի զինվորականներ ուղարկել Ուկրաինա՝ Եվրամիության դրոշի ներքո: Նրա կտրուկ կոչը փոխանցում է Die Zeit թերթը։
«Եվրոպան պետք է պատասխանատու դեր խաղա, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Ես հույս ունեմ, որ այդ ժամանակ մենք կխոսենք ոչ թե ազգային, այլ եվրոպական օպերատիվ կառույցների մասին։ Ես ցանկանում եմ, որ զինվորականները համազգեստի վրա Եվրոպական դրոշով խաղաղություն ապահովեն մեր ուկրաինացի ընկերների հետ միասին», - ասել է Վեբերը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից չպետք է ակնկալել խաղաղ կարգավորում միայն ամերիկյան զորքերի օգնությամբ: Քաղաքական գործիչը նշել է, որ Ուկրաինա եվրոպացի զինվորականներ ուղարկելու դեպքում Գերմանիան «չի կարող անմասն մնալ»:


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)