Դանիան պատրաստվում է գնել ԱՄՆ-ի նահանգները
Համաշխարհային Մամուլ
Դանիայի խորհրդարանի պատգամավոր և պաշտպանական կոմիտեի ղեկավար Ռասմուս Յարլովը կատակել է, որ Կոպենհագենը պատրաստվում է ամերիկյան նահանգներ գնել ԱՄՆ պարտքերի պատճառով: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել X-ում՝ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավակնությունների ֆոնին։
«Այնպես չէ, որ մենք գոհ ենք, բայց Դանիայում աճի ներկայիս տեմպերը պարկեշտ են: Շուտով մենք կսկսենք գնել ԱՄՆ նահանգները: Հավայան կղզիների բնակիչները պետք է իրավունք ունենան որոշում կայացնել՝ դառնալ Դանիայի մի մասը, թե ոչ: ԱՄՆ-ն չի կարողանում զարգացնել դրանք», - հայտնել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հսկայական պարտքեր ունի, իսկ անձամբ իրեն «միշտ դուր է եկել Նյու Հեմփշիրը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)