Կիմ Չեն Ընը հանդես է եկել հայտարարությամբ
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է առաջիկա հինգ տարում հրթիռների և զինամթերքի արտադրությունն ավելացնելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդն այցելել է երկրի խոշոր ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։ Նա նշել է, որ երկրի ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունները հաջողությամբ կատարել են 2025 թվականի պլանը։
Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ում հրթիռների և արկերի արտադրությունն «առաջնային նշանակություն ունի պատերազմը զսպելու համար»: Կիմ Չեն Ընը նաև հայտարարել է նոր ռազմարդյունաբերական ձեռնարկությունների բացման մասին, քանի որ դա անհրաժեշտ է զինված ուժերի հրթիռային և հրետանային զորքերի «ապագա կարիքները բավարարելու համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)